Միջոցները կծախսվեն մահաբեր պաշտպանական զենքերի ձեռքբերման վրա՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու նպատակով, գրում է Ամերիկայի ձայնը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հինգշաբթի ասել է, որ օրենսդիրները կհաստատեն 600 միլիոն ԱՄՆ դոլարի հատկցումն Ուկրաինային՝ «մահաբեր պաշտպանական զենքեր» գնելու նպատակով՝ Ռուսաստանի լայնածավալ հարձակմանը դիմակայելու համար:
«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինայի համար մարդասիրական օգնության միտում ունի: 600 միլիոն դոլար արժողությամբ մահաբեր պաշտպանական զենքերը տրամադրվում են Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»,- ասել է Փելոսին՝ Սան Ֆրանցիսկոյում պատասխանելով լրագրողների հարցերին: