COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել. թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 275 հազար 738-ի: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 156 հազարը: Ապաքինվել է 582 հազար 424 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 191 հազար 726 է: Այստեղ 800-ից ավելի նոր դեպք  է գրանցվել: Մահացության ցուցանիշը 20 հազար 043 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 968 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 377 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 114 հազար 217 հաստատված դեպք: Նոր դեպքերի թիվը 5 հազարից ավելին է: Մահացության ցուցանիշը կազմում է 15 հազար 464:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 719 ընդհանուր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 80 հազար 868: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 31 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 78 հազար 546 է, Բելգիայում՝ 37 հազար 183 է: Այստեղ մեկ օրում հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 5 հազար 453 է: Այս ցուցանիշով Բելգիան շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին:  Ռուսաստանը նույնպես առանձնանում է նոր դեպքերի մեծ թվով: Այստեղ գրանցվել 4 հազարից ավելի նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 36 հազար 793: Ռուսաստանում մահացության ցուցանիշը, ի տարբերություն մյուս եվրոպական երկրների, ցածր է: Վարակի բռնկումից  ի վեր մահացել է 313 մարդ:

Վարակվածության  ընդհանուր  թվով  Ռուսաստանին հաջորդում է Բրազիլիան, որտեղ կա հաստատված 34 հազար 222, Կանադայում՝ 31 հազար 927, Նիդերլանդներում՝ 31 հազար 589 հաստատված դեպք:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 385 դեպք կա, մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: