«Վանեցյանն ինքը բռնեց Քոչարյանին, հիմա ուզում է հանդիպի, իրենք ոչ սկզբունք ունեն, էնքան ա, որ փող ա». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, այսօր Հայաստանում նախադրյալներ կա՞ն, որ մարդիկ փորձեն փողոց փակելու միջոցով հեռացնել ներկա իշխանություններին։

Օրերս Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում չբացառեց այն տարբերակը, որ մարդկանց մոտ կուտակվող դժգոհությունը կարող է մարդկանց փողոց հանել ներկա իշխանության դեմ։

– Քոչարյանը հիվանդ մարդ է, նա ուղղակի խոսում է, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են իրեն, անառողջ մարդիկ են։ Փողոց փակելը ո՞րն է, հլը թող ինքը մի հատ համարձակվի փողոցով քայլի, ուղղակի գնա մի հատ կաֆե նստի, հետո թող մտածի փողոց փակելու մասին։

Իրենց հույսը կարծես այն է, որ մարդիկ սկսել են դժգոհել իշխանության վարած քաղաքականությունից։ Կա՞ նման միտում։

– Իրենց հույսը դա չէ, իրենք ուղղակի սկսել են փրփուրներից բռնվել։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց վերջը եկել է։ 

Այս նոր իշխանություններն էլ չեն կարողանում նրանց հախից գալ, որովհետև թույլ են։ Եթե իշխանությունը նախկինների հախից չգա, մի օր դա կանի ժողովուրդը։ Թեկուզ այն մարդու տղեն վրեժ կլուծի, ով ասել է «պրիվետ, Ռոբ», և որին սպանել են։ 

Այդ մարդու թոռը մի օր կբռնի, ոնց որ Թալեաթին սպանեցին, նույնկերպ կարող է Քոչարյանին սպանեն։ Մի օր այդպես են լուծվելու հարցերը։ Իհարկե, վենդետա կլինի, ո՞վ է պրծել մինչև հիմա, Հուլիոս Կեսարից լա՞վ տղա է։

Այդուհանդերձ, հասարակության մոտ այսօր դժգոհություն հասունանո՞ւմ է ընդդեմ իշխանության։ Շատ են այդ շրջանակները շահարկում, որ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով դժգոհություններն ավելացել են։

 – Դե իրենք ամեն ինչ ուզում են անեն, որ ժողովուրդը դժգոհ լինի։ Ասենք, համացանց են գցում 2016 թվականի ինչ-որ տեսանյութ, որտեղ ոստիկանը ծեծում է մի տատիկի։ Եվ ժողովուրդը սկսում է՝ «վայ, թքե՛մ ձեր երեսին, բա մենք դրա՞ համար ենք հեղափոխություն արել»։ 

Բայց ուղեղները չեն շարժում, որ ոստիկանն առանց դիմակի է, ուրեմն դա շուտվա դեպք է։ Այդպիսի դիշովի բաներ են անում, որովհետև ապուշ են։ Կամ ասում են՝ Սերգեյ Դանիելյանն իր մորը գցել է ծերանոց, էշ-էշ դուրս են տալիս։

– Իսկ դուք ինչ եք նկատում իրականում՝ դժգոհողների թիվն ավելանո՞ւմ է։

– Ո՛չ, այդքան դժգոհություն չկա, ամեն դեպքում ժողովրդի միջոցով չի լինի փոփոխություն։ Բայց իշխանության ներսում ինչ-որ պրոբլեմներ կլինեն, ինչ-որ պրոցեսներ կսկսվեն, մի օր ինչ-որ փոփոխություն կլինի։ 

Դե, ա՛յ քեզ բան, հո զագս չենք ընկել հետները։ Մի օր մի բան կփոխվի, բայց նախկինները թող չառիթավորվեն, իրենց տեղ չկա։

Ինչ-որ շրջանակներ միավորվելու միջոցով կարծես իշխանության գալու հույսեր ունեն։ Օրինակ՝ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հնարավոր է հանդիպի Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

– Ես լսել եմ Վանեցյանի ասածը։ Անսկզբունք, ապուշ մարդիկ են։ Վանեցյանն ինքը բռնեց Քոչարյանին, հիմա ուզում է հանդիպի։ Իրենք ոչ սկզբունք ունեն, էնքան ա, որ փող ա։ 

Իրենք վաղուց են միավորվել իշխանության դեմ, բայց շանսեր չունեն։ Ժողովուրդը չի գնա նրանց հետևից։ Իրենք իրենց կարող է Հոկտեմբերի 27 անեն, այսինքն՝ կարող է դուրս գան իրար դեմ, սկսեն իրար խփել։ 

Ա՛յ դա կարող է լինել, բայց որ ժողովուրդը հելնի, փողոցները փակի, ասի՝ «Նիկոլ, հեռացիր», դա անհավանական է, համենայնդեպս՝ այսօր։

Երբ ասում եք՝ իշխանությունը թույլ է, ի՞նչ նկատի ունեք, այն, որ Քոչարյանն ազատության մե՞ջ է։

– Իշխանությունը պետք է դատական համակարգը փոխեր, վաղուց նրանց նստեցներ։ Քանի որ իշխանությունը դատական համակարգի հետ ռևերանսների մեջ է ու տխմար գործարքների մեջ է հետները, դրա համար բան չի ստացվի։ 

Քոչարյանն էլ դրսում կլինի, Մանվելի տուշոնկեքն էլ կհաշվեն, հաշիվը կկորցնեն, հետո էլի կսկսեն հաշվել։ Եվ այդպես, ոչ ոք մեծ հաշվով չի էլ նստի, քանի դեռ այս դատական համակարգը չի փոխվել։ Բայց հիմա ինչ-որ բան ուզում են փոխել, տեսնենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

Ներողություն եմ խնդրում անտեղին հարցեր տալու համար :)))

Posted by Narek Kirakosyan on Friday, July 31, 2020