Հայաստանը Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը հուշագիր են կնքել

Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը և տեղեկացրել.

«Ապրիլի 17-ին, Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները»։