Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիեպել է Պատրիցիա Ֆլորին

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիեպել է Պատրիցիա Ֆլորին
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիեպել է Պատրիցիա Ֆլորին

Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 11-ին հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ:

Ինչպես տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսիցմ «հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական վերջին զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները, ինչպես նաև Հայաստանում արմատական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության հարցը»:

Ըստ Կոնգրեսի հաղորդագրության, հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին:

 

 

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ, Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը:

 

© Medialab.am