Ծովինար Մովսիսյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարություն է տարածել՝ հայտնելով ռեկտորի պաշտոնակատարի նշանակման մասին:

«2024 թվականի հունիսի 13-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է Ծովինար Հրայրի Մովսիսյանը՝ մինչև ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունները»,- ասվում է հայտարարության մեջ: