Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:Մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն:

Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:

Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները:

Այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ անցկացրել

Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:Մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն: Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Friday, November 13, 2020