Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունները. Factor

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը՝ հղում անելով Գրուզիա օնլայնին:

«Վրաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղարաբաղում նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր գրել։