Տեղեկանք 2014 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Տեղեկանք 2014 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության դեպքերի մասին
Տեղեկանք 2014 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության Բանակում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 23 դեպքերից  11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի  հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով: Հարկ է նշել, որ 2013 թ-ի ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014 թ-ի միայն առաջին կիսամյակում արդեն  զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից: Բացի այդ, նշված ժամանակահատվածում մահացության դեպքերը 2013 թ-ին կազմում էր 15 հոգի, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը ավելի քան 30 տոկոսով ավելացել են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության Բանակում մահվան դեպքերի վերաբերյալ պատրաստել է տեղեկանք, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/publications/01-07-2014-4/
 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ