Սերժ Սարգսյանը մանրամասնեց իր երեք «ոչ»- երը

Սերժ Սարգսյանը մանրամասնեց իր երեք «ոչ»- երը
Սերժ Սարգսյանը մանրամասնեց իր երեք «ոչ»- երը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները:

Գործող նախագահի ներկայացմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է անցկացնել նախագահական նոր ընտրություններ, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դրա համար որեւէ հիմք չկա: Նաեւ ասել է, որ եթե նման ընտրություններ ինչ-որ հրաշքով տեղի ունենան, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը վստա՞հ է, որ կզբաղեցնի 4-րդից բարձր տեղ, քանի որ նոր ընտրությունները նշանակում է՝ նոր թեկնածուների առաջադրում: Դրանից հետո, ըստ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ այդ ընտրություններին պետք է մասնակցեն միայն ինքը եւ գործող նախագահը: Դրա համար վերջինս նույնպես հիմք չի գտել, բայց դարձյալ ենթադրություն է արել: Ենթադրենք, այդպիսի ընտրություններ տեղի են ունենում եւ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ինքը՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանում է քվեների 45 տոկոսը: Այդ դեպքում ինքը կարո՞ղ է 20 հազարանոց հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում եւ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են: Այդ դեպքում նոր ընտրություննե՞ր պետք է կազմակերպվեն: Եվ որքա՞ն պետք է շարունակվի այդ շղթան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/18/216221/