Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր է ԵՏՄ տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

«Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ԵՏՄ տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը։

Արդեն այս ամիս ուժի մեջ է մտնում Իրանի և Չինաստանի հետ համաձայնագիրը։ Դրանց վերջնական իրականացումը մեզ համար առաջնահերթություն է՝ երրորդ երկրների հետ առևտրի և գործակցության համատեքստում»,- ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքվում նաև Սինգապուրի հետ, այդպիսի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են նաև Սերբիայի հետ և պլանավորվում է ստորագրում։ «Ինտեգրացիայի գործընթացը կլինի առավել դինամիկ, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում ընդունվում են որոշումներ զգայուն հարցերի մասին, որոնք բերում են նրանց կյանքի և աշխատանքի պայմանների լավացման»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: