Ալիևի երեկվա հայտարարությունն էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացված էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։

Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, նրանք կարող են հեռանալ մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»: