Աբդդուլլահ Գյուլը՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղա՞ր

Աբդդուլլահ Գյուլը՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղա՞ր
Աբդդուլլահ Գյուլը՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղա՞ր

Ինչպես փոխանցում է թուրքական Internet Haber կայքը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունների ավարտից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար:

Ատլանտյան խորհուրդն առաջարկել է առաջիկա 10 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Թուրքիայի ներկայացուցչի: Այդ կապակցությամբ թուրքական մամուլը չի բացառում, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է առաջադրվել Գյուլի թեկնածությունը: Այս տարի նշվել է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության 60-ամյակը:

© Medialab.am