Նախարար. «Անկախությունը սփյուռքի համար գերագույն պարգեւ եւ հաճույք էր»

Նախարար. «Անկախությունը սփյուռքի համար գերագույն պարգեւ եւ հաճույք էր»
Նախարար. «Անկախությունը սփյուռքի համար գերագույն պարգեւ եւ հաճույք էր»

Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Իմ Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմում ներկայացված է անցած 20 տարիների ընթացքում հայկական սփյուռքի դերն ու նշանակությունը անկախ պետականության կայացման գործում:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով նոր, անկախ հայոց պատմության կարեւորագույն բոլոր էջերում սփյուռքը ներկա է եղել: Նա իր նյութական, մարդկային կարողությունները կապել եւ հնարավորությունները ներդրել է Հայաստանի զարգացման համար: Անկախությունը սփյուռքի համար գերագույն պարգեւ եւ հաճույք էր. «Ամբողջ սփյուռքը ցնծության մեջ էր: Անկախությունից անմիջապես հետո Հայաստան պետությունում երկրաշարժի հետեւանքների ծանր ու աղետալի վիճակն էր, պատերազմական իրավիճակն էր, շրջափակում եւ էներգետիկ ճգնաժամ էր եւ կարող եմ ասել, որ այս դրամատիկ իրավիճակում սփյուռքը ամենամնայուն ու կարեւոր դերը խաղաց, որովհետեւ Հայաստանի միակ հենարանը այդ պահին սփյուռքն էր: Փառք ու պատիվ սփյուռքահայ բոլոր համահայկական կառույցներին, կազմակերպություններին, միություններին, որ արեցին ամեն ինչ այդ պահին Հայստանի ողնաշարը շտկելու համար»: Կարդալ ավելին