Մարտակերտի շրջանում ակտիվ շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները

Արցախի Մարտակերտի շրջանում ակտիվ շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները,հայտնում է  Հայաստան համահայկական հիմնադրամը:

Այն սկիզբ է առնում Կիչան-Չլդրան հատվածից, Ճանկաթաղ և Ներքին Հոռաթաղ համայնքներով հասնում Մարտակերտ քաղաք՝ կազմելով շուրջ 27 կմ։

Այժմ արդեն իրականացվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։