Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հունիսի 16-ին մարվել է։ Այս մասին տեղեկացրին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանից։ 

«Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին ժամը 13։00-ին, մարվել՝ հունիսի 16-ին ժամը 18։00-ին։ 1 հա տարածքում այվել է շինարարկան աղբ»,- նշված է հաղորդագրության մեջ։