Ցուրտ եղանակն ու տեղումները հունվարի 13-ի առավոտյան դադարեցրել են աշխատանքի երեք խոշոր եվրոպական օդանավակայաններում, հաղորդում է Sky News-ը։ Խոսքը Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների մասին է։
Վիեննայում սառցապատվել են վայրէջքային գոտիները, որոնք դեռ չեն մաքրվել, ինչի հետևանքով մի շարք թռիչքներ վերաուղղվել են այլ օդանավակայաններ։ Ավիափոխադրումների խափանումներ են գրանցվել նաև Չեխիայում՝ սառցային անձրևի պատճառով Պրահայի օդանավակայանը աշխատում է սահմանափակ ռեժիմով։



















