Բավական է թիրախավորել և անընդհատ քարկոծել․ ԱՆ խոսնակը պնդում է, որ որոշ ԶԼՄ աղավաղում են իրականությունը

Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մի քանի լրատվամիջոցների հրապարակումների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ լրատվամիջոցներ աղավաղումներ են կատարել․

«Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով:

Լրատվամիջոցները հղում են տալիս առողջապահության նախարարության գրավոր հարցման պատասխանին, որտեղ պարզ շարադրված է, որ «Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով»:

Կրկնում ենք՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ: Ավելին, նշված լաբորատորիաներն իրենց մնացած ողջ ռեսուրսը ծառայեցնում են կորոնավիրուսային հիվանդության պայքարին: Լաբորատորիաներին տրամադրվում է միայն թեստերը և թեստավորման անհրաժեշտ պարագաները: Պայմանագրով նախատեսված այլ պարտավորություններ ուղղակիորեն չկան: Իսկ ընտրվել են հենց այս լաբորատորիաները, քանի որ վերջիններս առողջապահության նախարարության կողմից գնահատման արդունքում համապատասխանել են կենսաբանական անվտանգության և մնացած բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին: Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց:

Սքրինշոթերով հրապարակում եմ այն լրատվամիջոցների անունները, որոնք արտատպել են սկզբնաղբուր կայքի (Hraparak.am)-ի նյութը: Ներողություն եմ խնդրում, եթե որոշներին չեմ հիշատակել։

Հ.Գ

Բավական է թիրախավորել և անընդհատ քարկոծել, մանավանդ այն դեպքում, երբ դրա համար «հարմար նախադրյալներ» չկան։ Խոսքն, իհարկե չի վերաբերում առողջ և կառուցողական քննադատությանը»։

‼️Ինչպես վերնագրով աղավաղել իրականությունը Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները…

Gepostet von Alina Nikoghosyan am Dienstag, 26. Mai 2020