Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտնել է` կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ հայտարարություն կազմակերպությունը չի ստացել։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գլխավոր քարտուղարը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին։

«Դա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային հիմքերին համապատասխան», – նշել է Իմանղալի Թասմաղամբետովը՝ հավելելով, որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։