Հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում

Մարտի 18-ին, ժամը 19:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության առաջին հարկի սենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։53-ին։

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։