Մոմավառության մասնակիցների ուղղությամբ Ավանի բարձրահարկերից ձվեր են շպրտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոմավառության մասնակիցների ուղղությամբ Ավանի բարձրահարկերից ձվեր են շպրտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոմավառության մասնակիցների ուղղությամբ Ավանի բարձրահարկերից ձվեր են շպրտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր` զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40 օրվա կապակցությամբ «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի մոտ նախատեսված մոմավառություն ակցիան այդպես էլ չի կայացել, քանի որ մասնակիցներին կրկին թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին: Հիշեցնենք, որ «Հարսնաքարում» հունիսին` Վահե Ավետյանը վայրագ ծեծի ենթարկվելով տեղի ավտոկայանատեղիում անվտանգության աշխատակիցների կողմից, այդպես էլ գիտակցության չգալով մահացավ հունիսի 29-ին` հոսպիտալում:
Ձախողված մոմավառությունից հետո, ակցիայի մասնակիցները երթով շարժվել են  ռեստորանի սեփականատեր ՀԿԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան ուղղությամբ, ուր նրանց կրկին անակնկալ է սպասել:
Ավանի բարձրահարկ շենքերի բնակիչները, ովքեր նախկին երթի ժամանակ պատուհաններից հետեւում էին բողոքի ակցիայի մասնակիցներին, այս անգամ հանդես են եկել «նախաձեռնությամբ»  եւ ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների ուղղությամբ:

«Սա ուղղակի խայտառակություն է»,-«Մեդիալաբի» լրագրողներին ասել են ակցիայի մասնակիցները:

«Մեդիալաբի» լրագրողներին` Լիլիթ Առաքելյանին եւ Փառանձեմ Հովհաննիսյանին եւս  բաժին են հասել այդ հարվածներից:

Այս պահվածքով փաստորեն, Ավանի որոշ բնակիչներ իրենց աջակցությունն են հայտնել Ռուբեն Հայրապետյանին, որի «օբյեկտում» ծեծելով մարդ են սպանել:

© Medialab.am