Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդառնա։
Եկեղեցու հնարավոր քանդման վերաբերյալ ահազանգերից երեք օր անց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է․
«Այս թեմաների նկատմամբ առավել ևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև դրանք երկսայրի սուր են։ Ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ դատվելու եք այն նույն դատով, որով դատում եք, և չափվելու եք այն նույն չափով, որով չափում եք։ Մենք կդիտարկենք, կվերլուծենք։ Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Սա մի իրավիճակ է, որը պետք է ամբողջությամբ հասկանանք»,- ասել է Փաշինյանը։



















