Կոտայքի մարզում 20-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է մայթեզրի քարերին, ապա ծառին. կան վիրավորներ

Կոտայքի մարզում, այսօր` սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Սամվել Հայրապետյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 NV 555 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի քարերին, ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ս. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենայի աջ կողմի անվահեծերը կոտրվել էին։