Տավուշ տեքստիլ ընկերությունը սկսել է պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Օրական արտադրական ծավալները կհասնեն 300 հազարի։ Տավուշ տեքստիլի և պարոն Սուրեն Երիցյանի ողջ գործունեությունը Տավուշում ժողովրդին ու պետությանն ապավեն լինելու գերազանց օրինակ է։ Շնորհակալ եմ և ուրախ, որ դեռ երկար համատեղ ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է Չոբանյանը։
04.05.2020
Տավուշում մեկնարկել է պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն



















