Հրդեհ ՀՀԿ շենքում

Հրդեհ ՀՀԿ շենքում
Հրդեհ ՀՀԿ շենքում

Այսօր ուժեղ հրդեհ է բռնկվել ՀՀԿ շենքում՝ Սերժ Սարգսյանի աշխատասենյակի ուղղությամբ: Այրվում էր շենքի տանիքը: Ըստ ոստիկանության ներկայացուցիչների, զոհեր եւ վիրավորներ չկան: Ժամը 18.50-ի դրությամբ հրշեջ մեքենաները մարել են հրդեհը եւ հեռացել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Lragir.am-ի թղթակցին ասել է, որ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 10 մեքենա: Հրշեջները գործել են գրագետ, շենքին մեծ վնաս չի եղել: Այրվել է միայն տանիքի հատվածը, որի մակերեսը հայտնի կդառնա ավելի ուշ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին: Առայժմ հրդեհի առաջացման վերաբերյալ վարկածներ չկան: Նա ասել է նաեւ, որ պայթյունի մասին իրենք տեղեկություն չունեն, հնարավոր է՝ տանիքում բռնկված հրդեհից ճարճատյուն է եղել, որը պայթյունի տպավորություն է թողել:

© Medialab.am