Հայտնի է զինծառայողի մահվան պատճառը. ՔԿ

2023 թ. օգոստոսի 26-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է: Դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 18:55-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: