Հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում Ստեփանակերտ-Երևան ճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում. տեղեկատվական շտաբ

Ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այդ մասին տեղեկացնում էԱրցախի տեղեկատվական շտաբը:

Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում: