Խուզարկությունից հետո Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ. Փաստաբան

Head of the PR and Information Center of the RA President’s Staff Ara Saghatelyan gives a press conference in the National Press Club

Փաստաբան Հակոբ Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։

Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է:

Այս «խուզարկության» ավարտից հետո վստահորդս՝ Արա Սաղաթելյանը, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։