Լիտվայի նախագահը ժամանել է Վրաստան.Ազատություն

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Բալթյան այս հանրապետության ղեկավարի խոսքով` իր այցի գլխավոր նպատակը Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին աջակցելն է։

«Վրաստանի ազատատենչ ժողովուրդն արժանի է եվրոպական ժողովուրդների դեմոկրատական ընտանիքում տեղ ունենալուն», – Թբիլիսի ժամանելուն պես հայտարարել է Նաուսեդան։

Օրվա երկրորդ կեսին Լիտվայի նախագահը այցելել է Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին գտնվող Խուրվալեթի գյուղ, որտեղ ռուսաստանցի սահմանապահները Թբիլիսիի բնորոշմամբ` անօրինական պատնեշներ և փշալարե սահմանազատող գիծ են կառուցել։

Այս մասին տեղեկացնում է՝ azatutyun.am-ը