Եվրոպայում շարունակվում է ծայրահեղ շոգի ալիքը, որը մի շարք երկրներում արդեն մարդկային զոհերի պատճառ է դարձել։
Իսպանիայում տապի հետևանքով մահացել է ավելի քան 1000 մարդ։
Պորտուգալիայի իշխանությունները հայտարարել են եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին երկրի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +47 աստիճան Ցելսիուսի։
Ֆրանսիայում տասնյակ մարդիկ ջրահեղձ են եղել՝ շոգի պատճառով չվերահսկվող ջրային տարածքներում լողալու ընթացքում։ Բացի այդ, երկրում շոգի ալիքի ֆոնին գրանցվել է շուրջ 1000 լրացուցիչ մահվան դեպք։
Բարձր ջերմաստիճաններ են պահպանվում նաև Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում։



















