Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նախկին դեսպան Էդգար Ղազարյանից պետք է ներողություն խնդրի վիրավորական արտահայտությունների համար և վճարի 1 մլն 250 հազ. դրամ, որից 1 մլն դրամը՝ վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում, իսկ 250 հազարը՝ դատական ծախսերի գումար:Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
2023թ. ապրիլի 4-ին հրավիրվել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկելու նպատակով: Նիստի ընթացքում լեզվակռիվ է առաջացել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















