Զոհ և տուժած. ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1987 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։Փրկարարները Հ․ Ե․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Zafira» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: