ՔԿՀ-ներում մահվան դեպքերը բժշկական օգնություն չտրամադրելու հետևանք են

ՔԿՀ-ներում մահվան դեպքերը բժշկական օգնություն չտրամադրելու հետևանք են
ՔԿՀ-ներում մահվան դեպքերը բժշկական օգնություն չտրամադրելու հետևանք են

«Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքերի զգալի մասը առողջական խնդիրներով է պայմանավորված, ինչպես նաև այսպես կոչված «ինքնասպանության» դեպքերը ևս»,- կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, որ իրենց հայտնի չէ, թե ինչպիսի քննություն է կատարվում:

Սաքունցը ցավով նշեց նաև, որ շատ հաճախ մահացած դատապարտյալի հարազատները չեն պահանջում մահվան հանգամանքների լիարժեք ուսումնասիրություն, ինչը լուրջ խնդիր է: «Հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը չի նշանակում, որ հենց հիվանդությունն է դատապարտյալի մահվան պատճառը եղել»:

Վերջինիս համոզմամբ դա պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հետևանք է: Կարդալ ավելին