Շինծու դատավարություն՝ նորմերի անտեսմամբ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարության մասին

Բաքվում կեղծ «դատավարություն» և բոլոր նորմերի լիակատար անտեսում է տեղի ունենում ԿԽՄԿ պաշտպանության ներքո սրտի վիրահատության համար Հայաստան տեղափոխվող և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ անօրինական անցակետում առևանգված ԼՂ 68-ամյա խաղաղ բնակչի նկատմամբ։

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

«Ապօրինի առևանգումը, որը Մարդու իրավունքների կոպիտ խախտում է, այժմ ուղեկցվում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքները ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակմամբ։ Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և հաստատությունների խնդրանքով պետք է ազատ արձակվեն Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիները և քաղաքացիական անձինք»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանում մեկնարկել էր Լեռնային Ղարաբաղում առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։