Ռուսաստանի որոշ հատվածներում բողոքի ակցիաներ են. ոստիկանությունը սկսել է ձերբակալությունները

Հեղինակ MediaLab

Ռուսաստանի որոշ հատվածներում՝ Հարավ-Սախալինում, Խոբորովսկում, Յակուտսկում բլոգեր, ակտիվիստ Ալեքսեյ Նավալնուն կալանքից ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Դրանք, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, իշխանությունների կողմից թույլատրված չեն՝ հաշվի առնելով կոնորավիրուսային համաճարակը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, ոստիկանությունը ակցիայի մի քանի մասնակիցների ձերբակալել է: Մասնավորապես ձերբակալվել է Նավալնու շտաբի համակարգող Ալեքսեյ Վորսինը, ինչպես նաև RusNews-ի լրագրողներ Սերգեյ Պլոտնիկովը և Դանիիլ Կուլիկովը.

Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, ակցիային մասնակցում են հազարավոր քաղաքացիներ.