Լավրովն ինքնամեկուսացել է՝ Covid-19-ով վարակվածի հետ շփում ունենալով պայմանավորված․ Lragir.am

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին փոխանցել են ԱԳՆ-ից:

«Սերգեյ Լավրովը լինելու է ինքնամեկուսացման մեջ` Covid-19-ով վարակվածի հետ շփում ունենալով պայմանավորված: Նախորդիվ ծրագրված այցերն ու հանդիպումները տեղափոխվում են ավելի ուշ ժամանակահատված: Ինքնազգացողությունը լավ է»,- նշել են ԱԳՆ-ից:

Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը։