Վրացի ընդդիմադիր գործիչ Մելիան դուրս է եկել բանտից. Նրա համար գրավը վճարել է Եվրամիությունը

JAMnews – Եվրամիությունը մայիսի 8-ին 40 000 լարի [մոտ $12 հազար] գրավ է վճարել, որպեսզի վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, ազատ արձակվի։ «Գրավը վճարվել է այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին Վրաստանի քաղաքական կուսակցությունները պայմանավորվածության են եկել Եվրամիության միջնորդությամբ»,- ասված է Եվրամիության հայտարարությունում։

Նրա համախոհներն ու կուսակցության անդամները Նիկա Մելիային դիմավորել են բանտի մուտքի մոտ մայիսի 10-ի ցերեկը։https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FTvMtavari%2Fvideos%2F583002372580330%2F&show_text=false&width=560

«Այս օրն այն բանի դասական օրինակ է, թե ինչպիսին է Վրաստանի իբր անկախ դատական համակարգը։ Զարմանալիորեն համընկավ, որ մինչ օրս դատավորի վճիռը չկար, իսկ այժմ այն հայտնվեց դատախազության միջնորդության և այն գումարի հետ միասին, որը Եվրամիությունը փոխանցել է Նիկա Մելիայի ազատ արձակման համար»,- լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր գործչի փաստաբան Գիորգի Կոնդախիշվիլին։


Եվրամիությունը մայիսի 8-ին 40 000 լարի [մոտ $12 հազար] գրավ է վճարել, որպեսզի վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, ազատ արձակվի։ «Գրավը վճարվել է այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին Վրաստանի քաղաքական կուսակցությունները պայմանավորվածության են եկել Եվրամիության միջնորդությամբ»,- ասված է Եվրամիության հայտարարությունում։

Այս որոշումը հայտարարությունում նշված է որպես «ևս մեկ կարևոր քայլ՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար»։

Գրավի հարցն օրակարգում էր «Ապագա ուղի Վրաստանի համար» անվանումով համաձայնագրի ստորագրման պահից ի վեր։ Դրանում որոշումներ են արձանագրված երկու կետերով, որոնք մի քանի ամիս առաջ ամենաշատն են վիճարկել երկրի ընդդիմությունն ու իշխանությունը․ քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց (Նիկա Մելիա և Գիորգի Ռուրուա) ազատ արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։