«Գետամեջ»-ի սառեցված հավերի մեջ հայտնաբերվել է սալմոնելա. արգելվել է ընկերության արտադրական գործունեությունը

«Գետամեջ»-ի սառեցված հավերի մեջ հայտնաբերվել է սալմոնելա. արգելվել է ընկերության արտադրական գործունեությունը
«Գետամեջ»-ի սառեցված հավերի մեջ հայտնաբերվել է սալմոնելա. արգելվել է ընկերության արտադրական գործունեությունը

Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերությունում (առավել հայտնի «Գետամեջ» անվանումով), որի հետեւանքով մի շարք խնդիրներ է արձանագրել:

Մասնավորապես, Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակն անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները եւ արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:

Մսամթերքի մորթի եւ վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն: Ինչպես նաեւ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված «սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:

Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է.

1. Արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

2. Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից

3. Տեղեկացնել սպառողներին այդ մասին եւ սպառողներից հետ վերցնել արտադրանքը:

Աղբյուրը` Իրավաբան.net