Ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու առիթով. Արթուր Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Հայաստան դաշինքի 20-րդ համար Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու առիթով։

Իսկ ինչու՞ է եկեղեցին քաղաքական ու իրավական սիրողական բնույթի գնահատականներ հնչեցնում ընտրական հանցագործության մեջ կասկածվող անձի մասին ու իրավապահների գործողությունները որակում` որպես հալածանք։

Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը չէր արտահայտում իր խորը մտահոգությունները մինչև 2018 թվականը քաղաքական բոլոր հալածանքների, քաղբանտարկյալների մասին, որոնք, ի դեպ, նույնպես ունեին անչափահաս երեխաներ խնամքի տակ, որոնք, ի դեպ, նույնպես ունեին առողջական խնդիրներ և անգամ մահանում էին կալանավայրերում։

Իսկ ինչո՞ւ է Մայր Աթոռը, առհասարակ, 2018-ից հետո սկսել հանդես գալ քաղաքական հայտարարություններով ու գնահատականներով։ Այս հարցերի պատասխաններն են առաջին հերթին մտահոգում Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներիս»։