Համապատասխան քվե ստանալու դեպքում ԼՀԿ-ն պարտադրելու է ներքաղաքական խաղաղություն. Մարուքյան

Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերլուծությունների՝ Հայաստանում մի իրավիճակ է, որ գործող և նախկին իշխանության պայքարը նույն ոճով շարունակվելու դեպքում հնրարավոր չի լինի խուսափել բախումներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս գնահատականը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնապես հունիսի 7-ին մեկնարկող քարոզարշավի նախօրեին անցկացված՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 5 համարների և կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի մասնակցությամբ ասուլիսին։

«Այս պահին եղած բոլոր հարցումներով՝ ոչ իշխող ուժն է կարողանում հաղթել ընտրևություններում, ոչ էլ նախկին իշխանություններն՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի»,-ընդգծեց Մարույքյանը։

Նրա խոսքով՝ կան մինչև 45 տոկոս ընտրողներ, որոնք չեն կողմնորոշվել, թե ում օգտին պետք է քվեարկեն։ «Միակ ուժը, որ թշնամիներ չունի երկու հակամարտող բևեռներում, «Լուսավոր Հայաստանն» է»,- նկատեց նա՝ հավելելով, որ համապատասխան քվե ստանալու դեպքում կուսակցությունն անհաշտ կողմերին պարտադրելու է ներքաղաքական խաղաղություն։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: