Արարատ Միրզոյանն ԱԺ-ից 100 մլն դրամանոց մեքենա չի պահանջել

Արարատ Միրզոյանն ԱԺ-ից 100 մլն դրամանոց մեքենա չի պահանջել
Արարատ Միրզոյանն ԱԺ-ից 100 մլն դրամանոց մեքենա չի պահանջել

Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի աշխատակազմին չի առաջարկել իր համար նոր մեքենա գնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գրասենյակից:

«Քիչ առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ Արարատ Միրզոյանը, դեռ խորհրդարանի նախագահ չդարձած, արդեն հանձնարարել է, որ ԱԺ աշխատակազմն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի, քանի որ չի ցանկանում օգտագործել նախորդ ԱԺ նախագահների ավտոմեքենան: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Միրզոյանը ցանկացել է, որ իր համար գնեն Mercedes S-Class զրահապատ ավտոմեքենա, որի արժեքը 100 մլն դրամ է: Տեղեկությունները հերքեցին նաեւ Ազգային ժողովից: Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել»,-տեղեկացնում է աղբյուրը: