Ստուգայցեր` կրկին Վանաձորում. ուշադրության կենտրոնում են ծայրամասերում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողները

Իրազեկման եւ վերահսկողական լայնածավալ աշխատանքների արդյունքում տևական ժամանակ է` Վանաձորում covid-անվտանգության կանոնների պահպանման բավարար պատկեր է արձանագրվում։

ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբի դիտարկմամբ՝ առավել հաճախ հանդիպող թերությունը ժամը 10:00-12:00-ին միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետի խախտումն է. այս նորմը շարունակում է գործել։ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել սահմանված անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։

Ամենօրյա ստուգայցերն ու կրկնայցերը հատկապես ռազմական դրության շրջանում շարունակվում են նույն խստությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։