Հայաստանն սկսել է Իրանից զբոսաշրջիկներ ընդունել. ինչ են նախընտրում իրանցիները

Նովրուզին ընդառաջ Հայաստանն սկսել է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին: Թեպետ համավարակով պայմանավորված այս տարի Իրանից եկող այցելուների թիվը մեծ չէ, սակայն կան առաջին խմբերը: «Արմենպրես»ի հետ զրույցում նաև իրանական ուղղությամբ աշխատող «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը նշեց, որ արդեն ունեն խմբեր, որոնց հետ աշխատում են: 

«Հարցումներ ունենք, հետաքրքրվողներ կան, բայց  շատ-շատ քիչ են: Նախորդ տարիների հետ, ընդհանրապես, համեմատելու չէ: Ամեն դեպքում արդեն հյուրեր ունենք: Նովրուզի հետ կապված հիմնականում գալիս են ընտանիքներով»,-ասաց Արամ Բլեյանը: 

Իրենց տոնը Հայաստանում նշել ցանկացողների հիմնական մասը նախընտրում է հանգիստն անցկացնել Երևանում: Արամ Բլեյանի խոսքով, քիչ ուղղություններով են նրանք հետաքրքված: Մեկ ու մեջ նախընտրում են գնալ Գառնի, Գեղարդ: Ծաղկաձորում են նաև ձգտում լինել, եթե այնտեղ ձյունառատ է ու կարող են դահուկային սպորտով զբաղվել: Նախորդ տարիների համեմատ այցելում են ավելի քիչ օրով, հիմնականում մնում են 3-5 օր: Արամ Բլեյանը նկատում է, որ Իրանում նույնպես դժվար շրջան է: Թերևս դա իր ազդեցությունն է թողնում քաղաքացիների վրա, ինչն էլ արտահայտվում է զուսպ ծախսերով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում