Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային բախումների առթիվ․ Lragir.am

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբվիլին մտահոգություն է հայտենել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանին առճակատման առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի պաշտոնական կայքից, գրում է Lragir.am-ը։

«Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունն ու համաշխարհային կայունության պահպանումը հույժ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր է Վրաստանի, ինչպես նաև մեր երկու բարեկամ ու գործընկեր երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետագա զարգացման ու բարգավաճման համար։ Նախագահը հույս ունի, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և իրավիճակի հետագա էսկալացիայից կխուսափվի խաղաղ բանակցությունների միջոցով», – նշված է հաղորդագրությունում։