Հարցերը տվեք նրան, ով որ այս պատվերը իջեցրել է․ Ռուբեն Հայրապետյանն իր տան խուզարկության մասին

Հարցերը տվեք նրան, ով որ այս պատվերը իջեցրել է․ Ռուբեն Հայրապետյանն իր տան խուզարկության մասին
Հարցերը տվեք նրան, ով որ այս պատվերը իջեցրել է․ Ռուբեն Հայրապետյանն իր տան խուզարկության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:

Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ռուբեն Հայրապետյանից։ Նա ի պատասխան մեր հարցի ասաց, որ 6-րդ վարչությունը գործողություններ է իրականացնում և քանի դեռ չի ավարտել ինքը ոչինչ ասել չի կարող։ Նա հորդորեց իրեն չանհանգստացնել: Մեր դիտարկմանը, թե հրատապ թեմա է, ասաց․ «Էդ ձեր համար ա հրատապ, իմ համար հրատապ չի, մնացած հարցերը տվեք նրան, ով որ այս պատվերը իջեցրել է, իրեն հարցրեք ինչ կարգավիճակ ունեմ, ինչի համար ա այս քրեական գործը»:

Ապա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց զանգի համար ու անջատեց հեռախոսը։ Ոստիկանությունից Factor.am-ին ասացին, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում Հայրապետյանի տանը, «Հարսնաքար» ռեստորանում և Զեյթունի արտադրամասում։