Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. ԳԱԼԱ

Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. ԳԱԼԱ
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. ԳԱԼԱ

Երևանում անհատ տաքսու վարորդներն իրականացրել են բողոքի ակցիա: Տաքսու անհատ վարորդները փակել էին Հանրապետության հրապարակը: Նրանք պահանջում էին, որ կառավարության որևէ ներկայացուցիչ հանդիպի իրենց հետ: Վարորդները բողոքում էին կառավարության նոր որոշման դեմ, ըստ որի՝ պետք է իրենց ամսական եկամուտից հաստատագրված վճար մուծեն, ինչպես նաև հաշվիչ տեղադրեն, որի արժեքը, ըստ նրանց, 60-120 հազար դրամ է: Դեպքի […]

Երևանում անհատ տաքսու վարորդներն իրականացրել են բողոքի ակցիա: Տաքսու անհատ վարորդները փակել էին Հանրապետության հրապարակը: Նրանք պահանջում էին, որ կառավարության որևէ ներկայացուցիչ հանդիպի իրենց հետ:

Վարորդները բողոքում էին կառավարության նոր որոշման դեմ, ըստ որի՝ պետք է իրենց ամսական եկամուտից հաստատագրված վճար մուծեն, ինչպես նաև հաշվիչ տեղադրեն, որի արժեքը, ըստ նրանց, 60-120 հազար դրամ է: Դեպքի վայրում գործի դրվեց էվակուատոր մեքենա, որի օգնությամբ ոստիկանները փորձեցին տարածքից դուրս բերել հրապարակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների մեքենաները, սակայն տաքսիստներն արգելեցին: Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ: Տարածք ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, ովքեր հորդորում էին վարորդներին դադարեցնել բողոքի ակցիան և չխոչընդոտել երթևեկությանը: Ի պատասխան վարորդները հայտարարում էին, որ տեղից չեն շարժվի այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատուներից որևէ մեկը չի ժամանել և չի լսել նրանց խնդիրը: «Մենք ուզում ենք ապրել, որտեղի՞ց մեզ գումար, որ վճարենք, քնում հելնում օրենք են ընդունում»,- հայտարարում էին բողոքի դուրս եկած վարորդները:

Մի քանիսը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեցին, որ չեն պատրաստվում վճարել գումարը, նախ որ հնարավորություն չունեն, և հետո՝ օրենքը մշակողները անտեսել են վարորդների տեսակետները: Երկար ժամանակ Հանրապետության հրապարակը կաթվածահար վիճակում էր: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև պարբերաբար տեղի էր ունենում քաշքշուկ:

Շուտով տարածք ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ևս հորդորեց ակցիայի մասնակիցներին հանել իրենց մեքենաները երթևեկելի հատվածից: Կողմերի միջև խոսակցությունը սկզբում բավականին թեժ էր, հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարհի մի հատվածը: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ վարորդները օրենքի խախտում են կատարում և չզարմանան, եթե վաղը տուգանման ծանուցագիր ստանան։ «80 լինեք, թե 100 հոգի, բոլորդ էլ տուգանվելու եք»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը։ Վարորդներն էլ ի պատասխան հայտարարեցին, թե ոստիկանությունն ընդամենն ուզում է իրենց շարքերում վախի մթնոլորտ ստեղծել։ Ավելի ուշ տարածք ժամանեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով փորձում էր վարորդներից տեղեկանալ նրանց պահանջների մասին: Վերջիններս, միմյանց հերթ չտալով, արտահայտում էին իրենց բողոքը:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://galatv.am/hy/news/arvac-iravitwak-anrapetutyan-hraparakum/