Հայտնի է արքայազն Ֆիլիպի հուղարկավորության օրը

Պաշտոկան տեղեկատվության համաձայն, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 17-ին, Վիձորում:

Մեծ Բրիտանիայի արքունիքը ավելի վաղ հաղորդել էր, որ 99 տարեկանում մահացել է Եղիսաբեթ երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը։ «Նորին գերազանցությունը կյանքից հեռացավ այսօր առավոտյան Վինձորի ամրոցում», – հայտնել էին Բուքինգեմյան պալատից՝ չբացահայտելով մահվան պատճառները: Հունիսի 10-ին արքայազն Ֆիլիպը կդառնար 100 տարեկան: