Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացվեց

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու որոշում կայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդել էր, որ նախկին պաշտոնյայի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվի, որը և բավարարվեց։

Պաշտպանների գրավի միջնորդությունը մերժվեց, տեղեկացնում է Factor.am-ը։