Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները հունիսի 1-ից միացել են սննդի մատակարարման միասնական համակարգին․ Նախարար

Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները միացել են սննդի միասնական համակարգին, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախորդ տարվա նոյեմբերին՝ «Արմավիր» և Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի պիլոտային ծրագրից մեկ ամիս անց, երբ լրագրողների հետ մասնակցեցի սննդի համտեսին և արձանագրեցի, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ 100 տոկոսն օգտվում է սննդից, հայտարարեցի, որ 2021 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին։

Այսօր այդ խոստումն իրականություն է, և կարող եմ փաստել, որ Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները հունիսի մեկից միացել են այդ համակարգին։ Ավելորդ է նույնիսկ նշելը, թե այն մուլտիպլիկատիվ ինչ արդյունք է ապահովում՝ սննդի պարունակությամբ հանձնուքների թվի կրճատում, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացում։

ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումները շարունակվում են․․ «», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

ℹ️Նախորդ տարվա նոյեմբերին՝ «Արմավիր» և Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի պիլոտային…

Gepostet von Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan am Montag, 1. Juni 2020