Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.

«Ամփոփենք երեկ տեղի ունեցածը։

Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ` հայտարարության մեջ նշելով, որ վարչապետի միջնորդությունն (հրամանագրի նախագիծը) առերեւույթ հակասում է Սահմանադրությանը:

Վարչապետը, չգնալով որեւէ զիջման, հայտարարեց, որ փաստաթուղթը վերադարձնում է նախագահին եւ հույս ունի, որ այս անգամ նախագահն այն կստորագրի։

Եվ քանի որ Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ, ապա ակնհայտ է, որ նա կօգտագործի Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի համար ունի եռօրյա ժամկետ։

Սահմանադրական դարատանը գործը պետք է քննի նախագահի դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։

Ստացվում է, որ երկիրը եւս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որեւէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար։

Երկիրը Նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով»։

Ամփոփենք երեկ տեղի ունեցածը։Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ…

Posted by Edmon Marukyan on Saturday, February 27, 2021